Ա. Լոպուխին
6-8. Եվ Մովսեսն ու Ահարոնը ասացին իսրայելացի որդիների ամբողջ ժողովրդին. «Երեկոյան կիմանաք, որ Տերն է ձեզ հանել եգիպտացիների երկրից, [6] առավոտյան պիտի տեսնեք Տիրոջ փառքը, որովհետև Նա լսեց Տիրոջ դեմ ձեր տրտունջը: Ո՞վ ենք մենք, որ տրտնջում եք մեր դեմ»: Եվ Մովսեսն ասաց. «Երբ Տերը երեկոյան ձեզ ուտելու միս և առավոտյան հագենալու չափ հաց տա, այնժամ կիմանաք, որ Տերը լսել է Իր դեմ ձեր տրտունջը: Մենք ո՞վ ենք, ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ՝ Տիրոջ»: (Սինոդական թարգ․)
Մինչ Աստծո կամքի ազդարարումը Մովսեսն ու Ահարոնը փորձում են դադարեցնել տրտունջը: Իրենց դեմ տրտնջալու հիմքեր չկային, քանի որ իրենք՝ Մովսեսն ու Ահարոնը չէին հրեաներին դուրս բերել Եգիպտոսից և նրանց այդ փորձանքների մեջ գցել. «Մենք ովքե՞ր ենք, որ տրտնջում եք մեր դեմ»: Աղետի պատասխանատուն Ինքն Աստված է, քանի որ Նա է ժողովրդին Եգիպտոսից դուրս բերել: Որպես զրկանքնների համար պատասխանատու՝ Տերը լսեց համաժողովրդական տրտունջը և հայտնվեց Իսրայելին: Յահվեի այդ գալիք հայտնությունն է դժգոհությունները դադարեցնելու հիմնավորումը: Աստված, Որը հրեաներին դուրս էր բերել Եգիպտոսից և հիմա էլ նրանց ենթարկում էր զրկանքների, Ինքն էլ վերացնում է դրանք. «Երեկոները ձեզ միս կտա, իսկ առավոտները՝ հաց» (Ելք 16:8):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․)Մովսէսն ու Ահարոնը ասացին իսրայէլացի ամբողջ ժողովրդին. «Երեկոյեան կ՚իմանաք, որ Տէրն է ձեզ հանել Եգիպտացիների երկրից,
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ու Ահարոնն Իսրայելի բոլոր որդիներին ասացին. «Այս երեկո կիմանաք, որ Տերն է ձեզ դուրս բերել Եգիպտոսի երկրից,
(Գրաբար) Եւ ասեն Մովսէս եւ Ահարոն ցամենայն ժողովուրդ որդւոցն Իսրայէլի. Ընդ երեկոյս գիտասջիք` եթէ Տէր եհան զձեզ յերկրէն Եգիպտացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: