Ա. Լոպուխին
Եվ ինչպես պատվիրել էր Տերը, Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը տեղաշարժվեց Սին անապատից և բանակ դրեց Ռափիդիմում: Եվ այնտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար: (Սինոդական թարգ․)[1]
Սինի և Ռափիդիմի միջև էին գտնվում Դափկա և Եղուս իջևանները (Թվ. 33:12–13), որոնց տեղայնությունը ճշգրիտ հայտնի չէ: Հրեաների շարժը որոշվում էր «Աստծո հրամանով», այսինքն՝ նրանց առջևով գնացող ամպի սյան ցուցումով (Ելք 40:34–38, Թվ. 9:15–23): Սինային նախորդող վերջին իջևանը՝ Ռափիդիմը, ենթադրաբար գտնվում է կամ բերրիությամբ և ժայռից բխող վտակների մեջ հավաքվող ջրերի (Ելք 17:6) առատությամբ առանձնացող Ֆեյրանի հովտում, կամ Շեյխի հովտի Սուվեյրա վայրում, որտեղ է գտնվում «Մովսեսի նստատեղ» կոչվող քարը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց Ռափիդիմում: Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմէր:
(Արարատ թարգ․) Եվ ինչպես պատվիրել էր Տերը, Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը տեղաշարժվեց Սին անապատից և բանակ դրեց Ռափիդիմում: Եվ այնտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար:
(Գրաբար) Եւ չուեաց ամենայն ժողովուրդ որդւոցն Իսրայէլի ի Սինն անապատէ, ըստ բանակս իւրեանց բանիւ Տեառն: Եւ բանակեցան յՌափիդիմ: Եւ ոչ գոյր ջուր ըմպել ժողովրդեանն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: