Ա. Լոպուխին
15-16․ Եվ Մովսեսը զոհասեղան շինեց և այն կոչեց «Տերն իմ ուղենիշն է»։ [15] Նա ասաց. «Տիրոջ ձեռքը դատաստանի աթոռին է, Նա պիտի պատերազմի Ամաղեկի դեմ սերնդեսերունդ»: (Սինոդական թարգ․)
Իսրայելը մարտնչում էր Բարձրյալի դրոշի ներքո, որն իր ձեռքերում էր պահում Մովսեսը: Հենց այս պատճառով էլ զոհասեղանը կոչվում է «Յահվե-Նիսսի», որ եբրայերեն նշանակում է «Տերն իմ դրոշն է»: Այս իմաստը հաստատվում է հետևյալ արտահայտությամբ. «Քանի որ ձեռքը Տիրոջ գահի վրա է»: Մովսեսը բացատրում է զոհասեղանի՝ «Տերն իմ դրոշն է» անվանումը նրանով, որ իր ձեռքը Բարձրյալի դրոշի վրա էր, բռնում էր այն (սլավ.՝ գաղտնի ձեռքով, Յոթանասնից թարգմանության մեջ՝ “ἐν χειρὶ κρυφαίᾳ”՝ Տիրոջ գաղտնի ձեռքը, որն էլ հենց հաղթեց Ամաղեկին):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը զոհասեղան շինեց և այն կոչեց «Տերն իմ ուղենիշն է»,
(Գրաբար) Եւ շինեաց Մովսէս սեղան Տեառն. եւ անուանեաց զանուն նորա Տէր ապաւէն իմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: