Ա․ Լոպուխին
Իսրայելի որդիների՝ Եգիպտոսի երկրից դուրս գալուց հետո երրորդ ամսում՝ նույն օրը, նրանք հասան Սինայի անապատ: (Սինոդական թարգ․)[1]
Հրեաների՝ Սինայի անապատ հասնելու ճշգրիտ ժամանակահատվածի վերաբերյալ չի նշվում ոչ այս, ոչ էլ սրան զուգահեռ հատվածում (Թվ. 10:11): Բայց քանի որ հրեական «խոդեշ» (ամիս) արտահայտությունը կիրառվում է «նորալուսին» իմաստով (Ա Թագ. 20:5․ Դ Թագ. 4:23), ապա, «գաշշելիշի» թվականի հետ միավորվելով, այն պետք է թարգմանվի «երրորդ նորալուսնին», այսինքն՝ երրորդ ամսվա առաջին օրը: Միայն այսպիսի ընկալմամբ է հասկանալի դառնում և հաջորդ արտահայտությունը՝ «հենց այդ օրը» («բայոմ գազզե»): Եթե չլիներ ավելի վաղ ժամանման հստակ որոշումը, ապա այն անհասկանալի կմնար: Հրեաների՝ երրորդ ամսվա առաջին օրը Սինայի անապատ ժամանումը համընկնում է նաև Թալմուդում պահպանված հրեական ավանդույթի հետ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով.
(Արարատ թարգ․) Եվ Աստված նրանց ասաց այս բոլոր խոսքերը.
(Գրաբար) Խաւսեցաւ Տէր զամենայն զպատգամս զայսոսիկ` եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: