Ա․ Լոպուխին
10-13․ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի մոտ, մաքրի՛ր նրանց այսօր և վաղը, և թող լվանան իրենց զգեստները։ [10] Եվ թող երրորդ օրվա համար պատրաստ լինեն, որովհետև երրորդ օրը Տերը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրա: Եվ դու ժողովրդի շուրջը սահման կդնես ու կասես նրանց. «Զգուշացե՛ք լեռը ելնելուց կամ նրան դիպչելուց, ով դիպչի լեռանը, անշուշտ պիտի մեռնի: Թող նրան որևէ ձեռք չդիպչի, դիպչողն անպատճառ պիտի քարկոծվի կամ նետահարվի, անասուն լինի, թե մարդ՝ պիտի չապրի»: Եվ երբ հնչի փողի ձայնը, այնժամ թող նրանք լեռը բարձրանան»: (Սինոդական թարգ․)
Օրենքի առաջիկա տվչությանը լվացման միջոցով նախապատրաստվելը ցույց է տալիս, որ այդ իրադարձությունը հասարակ իրադարձությունների շարքին չի դասվում: Անգամ լեռն է «առանձնանում» (լուսավորվում է, Ելք 19:23) մնացյալ վայրերից: Սահմանը հատողը սպանվում է հեռվից, քանի որ, հակառակ դեպքում, սպանողն էր ստիպված լինելու հատել այդ սահմանը, այսինքն՝ խախտել արգելքը: 13-րդ համարի հունարեն տարբերակում ժողովուրդը կարող էր լեռը բարձրանալ աստվածահայտնությունից հետո:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները,
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի մոտ, սրբի՛ր նրանց այսօր և վաղը, և թող նրանք լվանան իրենց հանդերձները:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Էջ` դիր վկայութիւն ժողովրդեանն, եւ սրբեա զնոսա այսաւր եւ վաղիւ, եւ լուասցեն զձորձս իւրեանց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: