Ելից գրքի մեկնություն 2։4

Ա. Լոպուխին

Իսկ նրա քույրը, հեռվում կանգնած, հետևում էր, թե ինչ կպատահի նրան: (Սինոդական թարգ․)[4]
   
   Այս 4-րդ համարի նկատառումը, ինչպես նաև Մովսեսի քույր Մարիամի հետագա մտածված գործողությունները (Ելք 15:20), որոնք վկայում են այն մասին, որ նա գործում էր այնպես, ասես նախապես ուսանած լիներ, և գիտեր թե ինչ է պետք անել, թույլ են տալիս ենթադրել, որ զամբյուղի՝ գետում դրվելու և փարավոնի աղջկա լողանալու վայրի համընկնումը պատահական չէր: Անհնարին բան չկար նրանում, որ Մովսեսի մայրը, իմանալով, թե որտեղ է լողանում փարավոնի աղջիկը, ընտրեց հենց այդ վայրը՝ նպատակ ունենալով փարավոնի աղջկա միջոցով փրկել իր երեխային:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան:
(Արարատ թարգ․) Իսկ նրա քույրը, հեռվում կանգնած, հետևում էր, թե ինչ կպատահի նրան:
(Գրաբար) Եւ դիտէր քոյրն նորա ի հեռաստանէ, տեսանել թէ զի՞նչ անցք անցանիցեն ընդ նա: