Ա․ Լոպուխին
Պատվի՛ր քո հորն ու մորը, որ քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստված տալու է քեզ: (Սինոդական թարգ․)[12]
Հորն ու մորը պատվելը, երեխաների հնազանդվելը նրանց, հիմքն է առանձին անհատների (Առ. 20:20),ողջ սերունդների (Երեմ. 35:18-19, Առ. 1, Սիր. 3:6-9) և ամբողջ ժողովրդի բարեկեցության ու երկարակեցության: Բարոյական ամուր կապով ու հայրերի պատվիրաններին հավատարիմ մնալով, նախ ընտանիքները չեն քանդվի (հմմտ. Ժող. 4:9-12), նաև կստեղծեն ամուր, երկարակյաց հասարակություն: Ընտանիքի կազմալուծումն ու փլուզումը ամբողջ ժողովրդի մոտալուտ կործանման նշանն է (Միք. 7:6 և այլն): Հաշվի առնելով ընտանիքի այսպիսի նշանակությունն իբրև ողջ քաղաքացիական կյանքի հիմք՝ Մովսեսը հինգերորդ պատվիրանի միջոցով սկսում է կարգավորել փոխհարաբերություններն ու հասարակական հարաբերությունները. ամուր ընտանիքը ամուր հասարակության հիմքն է:
«Որպեսզի բարիք գտնես» արտահայտությունը, որը բացակայում է սույն համարի եբրայական տարբերակում, հանդիպում է, սակայն, այս նույն համարի՝ Երկրորդումն օրինաց գրքի համապատասխան հատվածում (Բ Օր. 5:16): Իսկ Յոթանասնից թարգմանության տեքստում այն հանդիպում է թե՛ Ելից, թե՛ Երկրորդումն օրինաց գրքերի համապատասխան հատվածներում:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ:
(Արարատ թարգ․) Պատվի՛ր քո հորն ու մորը, որ քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստված տալու է քեզ:
(Գրաբար) Պատուեա զհայր քո եւ զմայր քո. զի քեզ բարի լիցի, եւ զի երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին բարութեան` զոր Տէր Աստուած տացէ քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: