Ա․ Լոպուխին
Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Սրտապնդվեցե՛ք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար եկավ ձեզ մոտ, որպեսզի նրա երկյուղը լինի ձեր մեջ, և դուք մեղք չգործեք»: (Սինոդական թարգ․)[20]
Երկյուղի զգացողություն առաջացնող երևույթների դրսևորման նպատակը ոչ թե ժողովրդի մահն է, այլ նրա հիշողության մեջ պատվիրանների տվչության կնիքը դնելը, որպեսզի այդ մասին հիշողությունը հրեաներին հետ պահի պատվիրանները խախտելուց: Ահարկու տեսարանից առաջացած երկյուղը և այդ մասին հիշողության պահպանումը կներթափանցի ժողովրդի էության մեջ և թույլ չի տա դրժել ուխտը:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց նրանց. «Սրտապնդուեցէ՛ք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար եկաւ ձեզ մօտ, որպէսզի նրա երկիւղը լինի ձեր մէջ, եւ դուք մեղք չգործէք»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված ձեզ փորձելու եկավ: Թող Նրա երկյուղը միշտ ձեր առաջ լինի, որ չմեղանչեք»:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Մովսէս. Քաջալերեցարուք. զի վասն փորձելոյ զձեզ եկն առ ձեզ Աստուած. որպէս զի լինիցի երկիւղ նորա ի ձեզ, զի մի մեղանչիցէք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: