Ա․ Լոպուխին
Եվ քո Տեր Աստծո անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն Իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի: (Սինոդական թարգ․)[7]
Տիրոջ, Նրա Էության հանդեպ հավատքը, որը պաշտամունք, ակնածալից երկյուղ է առաջացնում (Ծննդ. 31:42), ենթադրում է հարգանք և ակնածալից վերաբերմունք նաև Նրա անվա՛ն հանդեպ: Հենց դա է պահանջում երրորդ պատվիրանը, որն արգելում է սրբապղծությունը՝ աստվածային անվան աննպատակ, անհիմն օգտագործումը («անհիմն»՝ եբր. «шаве», Երեմ. 2:30, 4:30, 6:29):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:
(Արարատ թարգ․) Եվ քո Տեր Աստծո անուն զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն Իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի:
(Գրաբար) Մի առնուցուս զանուն Տեառն Աստուծոյ քոյ ի վերայ սնոտեաց. զի ոչ սրբեսցէ Տէր զայն, որ առնուցու զանուն նորա ի վերայ սնոտեաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: