Ելից գրքի մեկնություն 21։12

Ա․ Լոպուխին

Եթե որևէ մարդ հարվածի մեկին, և սա մահանա, ապա հարվածողը մահապատժի թող ենթարկվի: (Սինոդական թարգ․)[12]
   
   12-32-րդ համարները պարունակում են օրենքներ, որոնք բացատրում են «մի՛ սպանիր» պատվիրանը. գիտակցված և անգիտակից սպանությունները, վնաս հասցնելու տարբեր դեպքեր, ինչպես, օրինակ՝ մերձավորի կյանքին վնաս պատճառելը:

   Գիտակցված սպանությունն իր բոլոր տեսակներով (Թվ. 35:16-21)՝ գործված լինելով թե՛ հրեայի, թե՛ եկվորի կողմից (Ղևտ. 24:22), արյան վրեժխնդրության ընդունված իրավունքի համաձայն պատժվում է մահվամբ.

   «Արյան փոխարեն վրեժխնդիր լինողը ինքը կարող է սպանել մարդասպանին, հենց որ հանդիպի նրան» (Թվ. 35:19, 21):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) «Եթէ որեւէ մարդ հարուածի մէկին, եւ սա մահանայ, ապա հարուածողը մահապատժի թող ենթարկուի:
(Արարատ թարգ․) Մարդու հարվածելով սպանողն անպատճառ պիտի մեռնի:
(Գրաբար) Եւ եթէ հարցէ ոք զոք` եւ մեռանիցի, մահու մեռցի եւ նա: