Ելից գրքի մեկնություն 21։13

Ա․ Լոպուխին

Եթե սպանությունը կատարվել է ոչ թե սպանողի կամքով, այլ Աստված է մատնել նրան նրա ձեռքը, ապա Ես սպանողին մի տեղ ցույց կտամ, ուր նա ապաստան թող գտնի: (Սինոդական թարգ․)[13]
   
   Ի տարբերություն գիտակցված սպանության պարագայի՝ արյան վրեժխնդրության օրենքը չի գործում չմտածված, նախապես չպլանավորված սպանության դեպքում (Թվ. 35:22-23, Բ Օր. 19:4-5, Ա Թագ. 24:18): Ոչ կամավոր մարդասպանը չի պատժվում մահվամբ (Բ Օր. 19:6), և հասարակությունն ինքը պետք է փրկի նրան արյամբ վրեժխնդիր եղողի ձեռքից… (Թվ. 35:25)՝ հնարավորություն տալով փախնել «Աստծո կողմից ցույց տրված» վայրը՝ ապաստանի քաղաքներից մեկը (Թվ. 35:11): Իրենց կամքից անկախ մարդասպանություն գործածների մասին օրենքը, սահմանափակելով արյան վրեժխնդրության իրավունքը, փափկեցնում էր  սովորույթային կոպտությունը:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եթէ սպանութիւնը կատարուել է ոչ թէ սպանողի կամքով, այլ Աստուած է մատնել նրան նրա ձեռքը, ապա սպանողին թող ցոյց տրուի մի տեղ, ուր նա ապաստան թող գտնի:
(Արարատ թարգ․) Իսկ եթե դա չի արել դիտավորությամբ, այլ Աստված է մատնել նրա ձեռքը, ապա Ես նրա համար մի տեղ կսահմանեմ, որ ապաստանի այնտեղ:
(Գրաբար) Իսկ որ ոչ կամաւ` այլ Աստուած մատնեաց ի ձեռս նորա, տացի նմա տեղի ուր փախիցէ սպանաւղն: