Ա․ Լոպուխին
Եթե մեկը չարանենգորեն սպանի իր մերձավորին, ապա Իմ զոհասեղանի մոտից կհեռացնես նրան, որ մահվան մատնվի։ (Սինոդական թարգ․)[14]
Չարանենգ, դիտավորյալ մեղանչած մարդասպանը, զրկված լինելով ապաստանի քաղաքներից որևէ մեկում թաքնվելու իրավունքից (Բ Օր. 19:11-12), չի կարող մահից խուսափել անգամ զոհասեղանի մոտ (Գ Թագ. 2:28-34): Իսրայելից պահանջելով իր միջից վերացնել չարը (Բ Օր. 19:19-20)՝ Աստված առավել ևս չի կարող այդ մարդասպանին պահպանել Իր բնակության վայրում, վկայության խորանում կամ տաճարում՝ զոհասեղանի մոտ:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եթէ մէկը չարանենգօրէն սպանի իր մերձաւորին եւ փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, դարձեալ կ՚առնես նրան ու կը սպանես:
(Արարատ թարգ․) Բայց եթե մեկն իր հարևանի դեմ ոխ ունենա, և նենգությամբ սպանի նրան, ապա անգամ Իմ զոհասեղանի մոտից կհեռացնես նրան, որ մահվան մատնվի:
(Գրաբար) Իսկ եթէ մտաբերիցէ ոք յընկեր իւր սպանանել զնա նենգութեամբ` եւ փախիցէ, եւ ի սեղանոյ իմմէ առնուցուս զնա եւ սպանանիցես:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: