Ելից գրքի մեկնություն 21։35

Ա․ Լոպուխին

Եթե մեկի եզը հարվածի իր հարևանի եզանը ու սատկացնի, պետք է վաճառեն ողջ մնացած եզանը ու արժեքը բաժանեն, բաժանեն նաև սատկածը: Թող բաժանեն նաև սպանված եզը: (Սինոդական թարգ․)[35]
   
   Միևնույն իրավիճակում հայտնվելով՝ անհրաժեշտություն է առաջանում, որ կողմերը հավասարապես «կիսեն» անհաջողությունը:
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Եթէ մէկի ցուլը հարուածի մի ուրիշ մարդու ցուլին, եւ սա սատկի, կենդանի մնացած ցուլը թող վաճառեն եւ դրա արժէքը թող բաժանեն: Թող բաժանեն նաեւ սպանուած ցուլը:
(Արարատ թարգ․) Եթե մեկի եզը հարվածի իր հարևանի եզանը ու սատկացնի, պետք է վաճառեն ողջ մնացած եզանը ու արժեքը բաժանեն, բաժանեն նաև սատկածը:
(Գրաբար) Իսկ եթէ հարցէ ցուլ ուրուք զցուլ ընկերի իւրոյ` եւ մեռցի. վաճառեսցեն զցուլն կենդանի, եւ բաժանեսցեն զգինս նորա, եւ զցուլն սպանեալ` բաժանեսցեն: