Ելից գրքի մեկնություն 22։12

Ա․ Լոպուխին

Իսկ եթե ապացուցվի, որ իրոք իր մոտից են գողացել, ապա նա պետք է վճարի իր տիրոջը: (Սինոդական թարգ․)[12]
   

   Եթե պահ տրված անասունը գողանան (ենթադրվում է, որ գողը գտնված չէ), և գողանան այն տնից, որտեղ պետք էր պահպանել կենդանուն, ապա անասունին իր պահպանության տակ վերցրած անձը պետք է փոխհատուցի տուժած կողմի վնասը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսկ եթէ ապացուցուի, որ իրօք իր մօտից են գողացել, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը:
(Արարատ թարգ․) Բայց եթե իրապես գողացել է իր մոտից, պետք է հատուցի նրա տիրոջը:
(Գրաբար) Իսկ եթէ գողութեամբ գողանայցի ի նմանէ,, տուժեսցի տեառն նորա: