Ա․ Լոպուխին
Քո եզանն ու ոչխարին էլ այսպես կանես. յոթ օր թող իր մոր հետ լինի, և ութերորդ օրը՝ դրան Ինձ պիտի տաս»: (Սինոդական թարգ․)[30]
Մաքուր անասունների առաջնածիններին ծննդաբերության ութերորդ օրը Աստծուն նվիրաբերելը խոսում է այն մասին, որ նրանք սահմանված էին զոհաբերության համար (Ղևտ. 22:27): Եվ քանի որ զոհ մատուցվող անասունների կարիք շատ կար, այդ պատճառով էլ օրենքը պատվիրում է չդանդաղել նրանց նվիրաբերման գործում:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Քո որդիներից անդրանիկներին ինձ կը նուիրաբերես: Նոյն կերպ կը վարուես քո արջառի, ոչխարի ու էշի առաջնածինների հետ: Դրանք եօթը օր թող մնան իրենց մօր մօտ, իսկ ութերորդ օրը դրանք կը նուիրաբերես ինձ:
(Արարատ թարգ․) Քո եզան ու ոչխարին էլ այսպես անես. յոթ օր թող իր մոր հետ լինի, և ութերորդ օրը՝ դրան Ինձ պիտի տաս:
(Գրաբար) Նոյնպէս արասցես զարջառ քո, եւ զոչխար քո, եւ զէշ քո: Զեւթն աւր` եղիցի ընդ մարբ իւրով, եւ յաւուրն ութերորդի` տացես զնա ինձ::
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: