Ա․ Լոպուխին
Վեց օր աշխատի՛ր և յոթներորդ օրը հանգստացի՛ր, որ քո եզն ու էշը հանգստանան, և քո աղախնու որդին ու օտարականը շունչ առնեն: (Սինոդական թարգ․)[12]
Շաբաթ օրվա հանգստյան մասին պատվիրանը նպատակ ուներ, որ վեցօրյա աշխատանքի ընթացքում հյուծված ստրուկն ու կենդանիները վերականգնեին իրենց ուժերը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը թողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաեւ քո աղախնու եւ օտարականի որդիները:
(Արարատ թարգ․) Վեց օր աշխատի՛ր և յոթերորդ օրը հանգստացի՛ր, որ քո եզն ու էշը հանգստանան, և քո աղախնու որդին ու օտարականը շունչ առնեն:
(Գրաբար) Զվեց աւր գործեսցես զգործ քո. եւ յաւուրն եւթներորդի հանգիցէ եզն քո եւ էշ քո, եւ հանգիցէ որդի աղախնոյ քոյ եւ պանդխտին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: