Ա․ Լոպուխին
Չարիք մի՛ գործիր՝ հետևելով մեծամասնությանը, ատյանի առաջ օրենքը մի խախտիր՝ մեծամասնության կողմը խոտորվելով: (Սինոդական թարգ․)[2]
Դատարանում վկայություն տալիս պետք է առաջնորդվել ոչ թե մեծամասնության կարծիքով, այլ միայն ճշմարտությամբ: Չպետք է նրան դավաճանել անգամ այն դեպքում, երբ վկաների մեծամասնությունը սխալ վկայություն է տալիս մեղադրյալին կործանելու համար (Առ. 18:5, Մատթ. 27:24-26, Մարկ. 15:15, Ղուկ. 23:23, Գործք 24:27, 25:9):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր: Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով,
(Արարատ թարգ․) Չարիք մի՛ գործիր՝ հետևելով մեծամասնությանը, ատյանի առաջ օրենքը խախտելու համար մի՛ խոսիր շատերի կողմը խոտորվելով:
(Գրաբար) Մի յաւժարեսցիս ընդ բազումս ի չարիս: Մի յաւելուցուս ի բազմութիւն միտել ընդ բազումս առ ի խոտորելոյ զիրաւունս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: