Ելից գրքի մեկնություն 23։8

Ա․ Լոպուխին

Եվ կաշառք մի՛ վերցրու, որովհետև կաշառքը կուրացնում է բաց աչքերը և շուռ է տալիս արդարների խոսքը: (Սինոդական թարգ․)[8]
   
   Դատապարտյալից ընդունած նվերն ակամայից նրա հանդեպ այնպիսի տրամադրվածություն է առաջացնում, որի պայմաններում դատավորը կորցնում է գործն արդար քննելու կարողությունը: Կաշառքները ստիպում են չտեսնել սուտն այնտեղ, որտեղ այն կա (Ես. 33:15), և խոչընդոտում են ճշմարտությունը գտնել այնտեղ, որտեղ այն անկասկած է: Կաշառքները կուրացնում են անգամ իմաստունների աչքերը (Բ Օր. 16:19, Սիր. 20:29) և արդյունքում՝ «ավերում են արդարների գործերը», այն է թե՝ արդարից խլում են այն, ինչ օրենքով նրան է պատկանում (Միք. 7:3):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը:
(Արարատ թարգ․) Եվ կաշառք մի՛ վերցրու, որովհետև կաշառքը կուրացնում է բաց աչքերը և շուռ է տալիս արդարների խոսքը:
(Գրաբար) եւ կաշառ` մի առնուցուս. զի կաշառ կուրացուցանէ զաչս համարձակահայեաց, եւ ապականէ զբանս արդարս: