Ելից գրքի մեկնություն 24։3

Ա․ Լոպուխին

Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Աստծո բոլոր խոսքերն ու օրենքները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց ու ասաց. «Այն, ինչ ասաց Տերը՝ կանենք»: (Սինոդական թարգ․)[3]
   

   Աստվածհայտնությունից հետո, որ եղավ խավարի մեջ (Ելք 20:21), Մովսեսը լեռից իջավ ժողովրդի մոտ և նրան հայտարարեց «Տիրոջ բոլոր խոսքերն ու բոլոր օրենքները». ոչ թե տասնաբանյան, որը հրեաները լսել էին անմիջապես Աստծո շուրթերից, այլ 20-րդ գլխի օրենքները (Ելք 20:19-26)։ Ժողովրդի՝ դրան հաջորդող խոստումը. «Այն ինչ ասաց Տերը՝ կանենք», ուխտի մեջ մտնելու ինքնակամ համաձայնության արտահայտումն է՝ այն կնքելու վերջին վայրկյանից առաջ (համար 4 և շարունակությունը)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Մովսէսն եկաւ ու ժողովրդին յայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները: Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տուեց ու ասաց. «Կը կատարենք բոլոր այն պատգամները, որ տուել է Տէրը, կ՚ենթարկուենք դրանց»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Տիրոջ բոլոր խոսքերն ու բոլոր օրենքները: Եվ ամբողջ ժողովուրդը միաձայն պատասխանեց ու ասաց. «Պիտի կատարենք Տիրոջ ասած բոլոր խոսքերը»:
(Գրաբար) Եւ եմուտ Մովսէս եւ պատմեաց ժողովրդեանն զամենայն պատգամս Աստուծոյ, եւ զամենայն իրաւունս: Պատասխանի ետ ամենայն ժողովուրդն ի մի ձայն` եւ ասեն. Զամենայն պատգամս զոր խաւսեցաւ Տէր` արասցուք եւ լուիցուք: