Ա․ Լոպուխին
Եվ Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և որպես փրկության զոհ՝ հորթեր զոհեցին Աստծուն։ (Սինոդական թարգ․)[5]
Աստծո հետ ուխտ է կապում նոր, երիտասարդ Իսրայելը։ Նոր՝ այն իմաստով, որ նա խոստացել է հրաժարվել իր մեղավոր կամքից և որոշել է ընթանալ Աստծո պատվիրաններով (Ելք 24:3): Սա նոր ժողովուրդ է և այժմ ներկայանում է իր «երիտասարդներով»՝ անդրանիկներով, որոնց համար հետագա կյանքը դեռ առջևում է։ Նրանց՝ ողջ ժողովրդի կողմից մատուցած ողջակիզման և խաղաղության զոհերը արտահայտում էին իրենց բոլորանվեր հնազանդությունն Աստծուն և երախտագիտությունը՝ իրենց հետ ուխտ կնքելու համար։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նա ուղարկեց իսրայէլացի երիտասարդներ, որոնք ողջակէզներ մատուցեցին, փրկութեան համար Աստծուն հորթեր զոհաբերեցին:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, ովքեր ողջակեզներ մատուցեցին ու Տիրոջը զվարակներ զոհաբերեցին խաղաղության զոհերի համար:
(Գրաբար) Եւ առաքեաց զերիտասարդս որդւոցն Իսրայէլի, եւ հանին ողջակէզս, եւ զոհեցին զոհս փրկութեան Աստուծոյ որթս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: