Ելից գրքի մեկնություն 25։31

Ա․ Լոպուխին

Եվ մաքուր ոսկուց մի աշտանակ կպատրաստես: Աշտանակը պետք է լինի հղկված, նրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկները՝ միաձույլ: (Սինոդական թարգ․)[31]
   

   Ի տարբերություն այլ պարագաների, օրինակ՝ վրանի անոթների, աշտանակը պատրաստված էր մաքուր ոսկուց։ Այն ամբողջովին «մետաղյա» էր, այսինքն՝ պատրաստված էր ոչ թե գործիքներով, այլ մաքուր ոսկու ձուլվածքից։ Աշտանակի ցողունը պետք է որ պատրաստված լիներ ոչ թե միաձև և հարթ ձևով, այլ սկահակներով, գնդաձև, խնձորանման ֆիգուրներով և զարդածաղիկներով։ Սկահակները, գնդերն ու զարդածաղիկները պատրաստված էին ոչ թե ցողունի զարդարանքները լինելու համար, այլ հենց իսկ աշտանակն էին՝ դրա անբաժան մասնիկը։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) «Մաքուր ոսկուց աշտանակ կը պատրաստես: Քանդակազարդ կ՚անես աշտանակը եւ այնպէս, որ բունը, ճիւղերը, սկահակները, գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ լինեն:
(Արարատ թարգ․) Եվ մաքուր ոսկուց մի աշտանակ կպատրաստես: Աշտանակը պետք է լինի բոլորաձև, նրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկները՝ միաձույլ:
(Գրաբար) Եւ արասցես աշտանակ յոսկւոյ սրբոյ. ճախարակեայ գործեսցես զաշտանակն. զի բունն, եւ ստեղունքն, եւ սկահքն, եւ գնդակքն, եւ շուշանքն` անդստին ի նմանէ իցէ: