Ա․ Լոպուխին
Վեց ճյուղեր պետք է տարածվեն նրա կողքերից. աշտանակի երեք ճյուղերը պետք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի մյուս երեք ճյուղերը՝ մյուս կողմից։ (Սինոդական թարգ․)[32]
Աշտանակի ցողունից դուրս էին գալիս վեց ծաղկյա ճյուղեր՝ երեքը մի կողմից, երեքը՝ մյուս։ Ինչպես երևում է Տիտոսի հաղթակամարի վրա պատկերված աշտանակից՝ ճյուղերը բարձրանում էին կամարաձև և հովանու տեսք էին ստանում։
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Վեց ճիւղեր պէտք է տարածուեն նրա կողքերից. աշտանակի երեք ճիւղերը պէտք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի միւս երեք ճիւղերը՝ միւս կողմից:
(Արարատ թարգ․) Եվ վեց ճյուղեր պետք է տարածվեն նրա կողքերից. երեք ճյուղեր՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղեր՝ աշտանակի մյուս կողմից:
(Գրաբար) Վեց ստեղունք արձակեալք ի կողմանց նորա. երեք ստեղունք աշտանակին ի միոջէ կողմանէ. եւ երեք ստեղունք աշտանակին ի միւսմէ կողմանէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: