Ելից գրքի մեկնություն 25։33

Ա․ Լոպուխին 

Ամեն մի ճյուղ պետք է ունենա գնդիկով և ծաղիկով երեք նշաձև սկահակներ, և մյուս ճյուղի վրա ևս՝ գնդիկով ու ծաղիկով երեք նշաձև սկահակներ: Այսպես պետք է լինեն աշտանակից ելած վեց ճյուղերը: (Սինոդական թարգ․)[33]
   

   Շուշանի նմանվող երեք գունավոր բաժակների՝ յուրաքանչյուր կողային ճյուղի վրա լինելը ստիպում է ենթադրել, որ և՛ գնդերը, և՛զարդածաղիկները յուրաքանչյուր ճյուղի վրա երեքական են եղել։

   Հետևաբար յուրաքանչյուր կողային ցողուն բաղկացած է եղել ինը ֆիգուրներից. նախ՝ շուշանաձև սկահակներից, ապա՝ գնդաձև ֆիգուրներից և, վերջապես, զարդածաղիկներից։ Խոսք չկա այն մասին, որ սկահակները, գնդերն ու զարդածաղիկները տարբեր մեծության են եղել, և սա թույլ է տալիս խորհել, որ ամենայն հավանականությամբ դրանք նույն չափի են եղել։ Նույն տրամաբանությամբ կարելի է կարծել, որ ներքևի ճյուղերը պետք է ավարտվեին վերևում՝ ցողունների մոտ, իսկ ներքևում միայն երեք ֆիգուրներ՝ սկահակները, գնդերն ու զարդածաղիկները։
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Ամէն մի ճիւղ պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Միւս ճիւղերն էլ պէտք է ունենան գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Այսպէս թող լինեն աշտանակի կողքերից դուրս եկած վեց ստեղները.
(Արարատ թարգ․) Մեկ ճյուղի վրա պետք է լինեն գնդիկով և ծաղիկով երեք նշաձև սկահակներ, և մյուս ճյուղի վրա ևս՝ գնդիկով ու ծաղիկով երեք նշաձև սկահակներ: Այսպես պետք է լինեն աշտանակից ելած վեց ճյուղերը:
(Գրաբար) Եւ երեք սկահաձեւք ընկուզազարդք յաւրինեալք ի միում ստեղանն. եւ գնդակ եւ շուշան. եւ երեք սկահաձեւք ընկուզազարդք յաւրինեալք ի միւսում ստեղանն. եւ գնդակ եւ շուշան. նոյնպէս վեցեցունց ստեղանցն արձակելոց յաշտանակէ անտի: