Ելից գրքի մեկնություն 25։34

Ա Լոպուխին

34-36․ Աշտանակի վրա պետք է լինեն ընկուզաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։ [34] Բնից դուրս եկած երկու ճյուղերը ներքևում պիտի միանան մի գնդիկով։ Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու մյուս ճյուղերի տակ նույնպես պետք է լինի մի գնդիկ։ Նույն ձևով կպատրաստես աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճյուղերը։ Այնպես, որ նրանց գնդիկներն ու ճյուղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջությամբ քանդակազարդ, մեկ կտոր մաքուր ոսկուց։ (Սինոդական թարգ․)
   
   Աշտանակի ցողունի վրա միևնույն բաժակների ֆիգուրները՝ խնձորակներն ու ծաղիկները, կրկնվում էին չորսական անգամ։ Դրանց զբաղեցրած դիրքի մասին ենթադրել է տալիս խնձորակների գտնվելու վայրը։ Առաջինը տեղաբաշխվում էր ցողունի ներքևի այն մասում, որտեղից դուրս էին գալիս ներքևի երկու ճյուղերը։ Երկրորդը և երրորդը միևնույն դիրքն էին զբաղեցնում մեջտեղի և վերին ցողունների նկատմամբ (Ելք 25:35)։
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) աշտանակի բունը պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած չորս սկահակներ:
(Արարատ թարգ․) Եվ թող աշտանակի վրա չորս նշաձև սկահակներ լինեն իրենց գնդիկներով ու ծաղիկներով:
(Գրաբար) Եւ յաշտանակի անդ չորք սկահաձեւք ընկուզազարդք յարդարեալք. եւ գնդակք եւ շուշանք նորա: