Ա․ Լոպուխին
Դրա համար յոթ ճրագ կպատրաստես և դրանք կդնես աշտանակի վրա այնպես, որ դրանք լուսավորեն առջևի կողմից։ (Սինոդական թարգ․)[37]
Ինչ վերաբերում է լամպերին, ապա սուրբգրային տեքստը դրանց մասին ոչինչ չի ասում։ Հիմնվելով Զաքարիայի 3:9-րդ և 4:2-րդ համարների վրա, որտեղ յոթը ճրագներ դրվում են համապատասխանաբար յոթ աչքեր խորհդանշող քարերի վրա՝ հին մեկնիչները դրանք անվանում են աչքաձև։ Վաղ հրեական ավանդության մեջ աշտանակի ճրագները եղել են գդալաձև։ Ժամանակակից հետազոտողները պաղեստինյան հողում հայտնաբերված հին լամպերի նմուշների հիման վրա Մովսեսի լամպերը համարում են կլորավուն, երկու բացվածքով, մեկը՝ պատրույգի, և մյուսը՝ յուղի ներարկման համար:
Ըստ Ելից 26-րդ գլխի 35-րդ համարի՝ աշտանակը ոչ թե խորանի մեջտեղում էր դրվում, այլ դրա հարավային կողմում, ընդ որում՝ ինչպես վկայում է Հովսեփիոս Փլավիոսը, այն դրված է եղել ոչ թե վրանի լայնությամբ, ալյ շեղակի. աշտանակի նեղ կողմը ուղղված է եղել դեպի սրբություն սրբոցը և դեպի սրբարանի մուտքը, իսկ լայն կողմը՝ դեպի առաջավորության հացի սեղանը, որը գտնվել է խորանի հյուսիսային կողմում։ Եվ եթե աշտանակի լայն կողմը համարվում է դիմային, առջևի կողմ, ապա ենթադրելի է, որ դրա լույսը տարածվել է նաև առաջավորության սեղանի վրա։ Լույսի նմանատիպ սփռումը կարող էր բացատրվել ճրագների դիրքով. դրանք կարող էին փակ լինել՝ բացառությամբ երկու անցքերի՝ պատրույգի ու ձեթի համար նախատեսված տեղերի, և եթե առաջին անցքից, որն ուղղված է եղել դեպի առաջավորության սեղանը, դուրս է բերվել վառվող լույսը, ուստի դրա լույսը տարածվում էր նաև սրբազան սեղանի վրա։
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Դրա համար կը պատրաստես եօթը կանթեղ եւ կանթեղները կը դնես աշտանակի վրայ այնպէս, որ դրանք լուսաւորեն դէմից:
(Արարատ թարգ․) Եվ դրա ճրագները պետք է յոթը լինեն: Եվ ճրագները պետք է դրվեն այնպես, որ լուսավորեն առջևի կողմը:
(Գրաբար) Եւ արասցես նմա ճրագարանս եւթն. եւ դիցես զճրագարանսն ի վերայ աշտանակին. եւ տայցեն լոյս ի միոջէ կողմանէ երեսաց նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: