Ելից գրքի մեկնություն 25։38

Ա․ Լոպուխին

Եվ թող աշտանակն ու նրա ամբողջ սպասքը մաքուր ոսկուց պատրաստվեն։ (Սինոդական թարգ․)[38]
   
   Աշտանակի պարագաներն էին ունելիները կամ բռնակները (Ես. 6:6), որոնք նախատեսված են եղել աշտանակը նագարակալումից մաքրելու, իսկ գդալ- անոթները՝ այն հանգցնելու համար։
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց: Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես:
(Արարատ թարգ․) Եվ դրա ունելիներն ու ճրագակալները պետք է մաքուր ոսկուց լինեն:
(Գրաբար) Եւ զբազմակալս նորա, եւ զնեցուկսն արասցես յոսկւոյ սրբոյ: