Ելից գրքի մեկնություն 26։2

Ա․ Լոպուխին

2-3․ Ամեն մի վարագույրի երկարությունը պետք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսերը նույնը պետք է լինեն։ [2] Հինգ վարագույրները պետք է միացած լինեն իրար, և մյուս հինգը՝ իրար։ (Սինոդական թարգ․)
   
   Այնպես, ինչպես վրանի պատերն էին կազմված առանձին մույթերից, այդպես էլ վրանի ծածկը կազմված է եղել տասը առանձին կտորներից՝ յուրաքանչյուրը 28 կանգուն երկարությամբ և 4 կանգուն լայնությանմբ։ Այս առանձնացված նեղ կտորները հետագայում միացվել և կազմել են երկու մեծ գործվածքներ, ընդ որում ամեն մեկն իր հերթին կազմված է եղել հինգ կտորներից։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Վարագոյրի ամէն շերտի երկարութիւնը պէտք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնը պէտք է լինի:
(Արարատ թարգ․) Մեկ վարագույրի երկարությունը պետք է լինի քսանութ կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն: Բոլոր վարագույրների չափսերը պետք է նույնը լինեն:
(Գրաբար) Երկայնութիւն միոյ փեղկին ի քսանեւյութ կանգնոյ, եւ լայնութիւն ի չորից կանգնոց փեղկի միոյ լինիցի: Չափ` նոյն եղիցի ամենայն փեղկիցն: