Ա. Լոպուխին
14-15․ Մեկ կողմի համար վարագույրներ պատրաստիր տասնհինգ կանգուն երկարությամբ: Դրանց սյուները թող լինեն երեք հատ, խարիսխները՝ երեք հատ: [14] Եվ մյուս կողմի համար վարագույրներ պատրաստիր տասնհինգ կանգուն երկարությամբ: Դրանց սյուները թող լինեն երեք հատ, խարիսխները՝ երեք հատ: (Սինոդական թարգ․)
Բակի արևելյան կողմում՝ մուտքի մոտ, տարածքը փակ էր ամեն կողմից 15 կանգուն երկարությամբ ձգվող նույն այն վարագույրներով, որոնցով ծածկված էին մյուս կողմերը։ Այդ տարածության վրա դրված է եղել երեք սյուն, ընդհանուր՝ վեց հատ։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Առագաստների մի կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք, դրանց խարիսխները՝ երեք:
(Արարատ թարգ․) Մեկ կողմի համար վարագույրներ պատրաստիր տասնհինգ կանգուն երկարությամբ: Դրանց սյուները թող լինեն երեք հատ, խարիսխները՝ երեք հատ:
(Գրաբար) Եւ ի հնգետասան կանգնոյ բարձրութիւն առագաստիցն ի միոջէ կողմանէ. սիւնք նոցա երեք, եւ խարիսխք նոցա երեք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: