Ելից գրքի մեկնություն 27։18

Ա. Լոպուխին

Գավթի երկարությունը պետք է լինի հարյուր կանգուն, լայնությունը՝ բոլոր տեղերում հիսուն, և բարձրությունը՝ հինգ կանգուն: Վարագույրները պետք է լինեն նրբահյուս բեհեզից, իսկ դրանց խարիսխները՝ պղնձից: (Սինոդական թարգ․)[18]
   
   Հստակության համար ողջ բակի չափերը կրկնվում են։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Բակի երկարութիւնը հարիւր կանգուն թող լինի, լայնութիւնը՝ յիսուն, իսկ բարձրութիւնը՝ տասնհինգ կանգուն: Առագաստը նրբահիւս բեհեզից թող լինի: Դրանց խարիսխները պղնձից թող լինեն:
(Արարատ թարգ․) Գավթի երկարությունը պետք է լինի հարյուր կանգուն, լայնությունը՝ բոլոր տեղերում հիսուն, և բարձրությունը՝ հինգ կանգուն: Վարագույրները պետք է լինեն նրբահյուս բեհեզից, իսկ դրանց խարիսխները՝ պղնձից:
(Գրաբար) Եւ երկայնութիւն սրահին հարիւր առ հարիւր. եւ լայնութիւն յիսուն առ յիսուն. եւ բարձրութիւն հնգետասան կանգուն. ի բեհեզոյ մանելոյ. եւ խարիսխք նոցա պղնձիք: