Ելից գրքի մեկնություն 27։19

Ա. Լոպուխին

Խորանի ամբողջ սպասքը, դրա բոլոր ցցերը և գավթի բոլոր ցցերը պղնձից թող լինեն։ (Սինոդական թարգ․)[19]
   
    Խորանի ցցերի և գավթի հիշատակումը ցույց է տալիս, որ վերին ծածկերը հողին ամրացնելու և գավթի սյուները ամրացնելու համար անհրաժեշտ  էին ցցեր, ինչպես նաև պարաններ (Թվ. 3:37, 4:26, 32, Ելք 35:18):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները եւ բակի բոլոր ցիցերը պղնձից թող լինեն»:
(Արարատ թարգ․) Վրանի ամբողջ ծառայությանն անհրաժեշտ բոլոր պարագաները, նրա բոլոր ցցերը, և գավթի բոլոր ցցերը պետք է պղնձից լինեն:
(Գրաբար) Եւ ամենայն կահ խորանին, եւ ամենայն գործի նորա, եւ ամենայն ցիցք սրահին` պղնձիք: