Ա. Լոպուխին
11-12․ Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և դրոշմահատի արհեստով ու դրանք կդնես ոսկե խորշերի մեջ։ [11] Երկու ակնաքարերը կզետեղես եփուդի ուսակալներին, որ հիշատակի քարեր լինեն Իսրայելի որդիների համար։ Եվ Ահարոնը նրանց անունները հիշատակի համար Տիրոջ առաջ կկրի իր երկու ուսերին: (Սինոդական թարգ․)
Ամեն քարի վրա փորագրված Իսրայելի որդիների անուներն Ահարոնը Տիրոջ առաջ կրում էր «հիշատակի համար», որպեսզի Նա չմոռանար Իր ժողովրդի աղաչական աղոթքը։ Հետևաբար Աստծո դիմաց կանգնող քահանայապետի հետ Աստծո առջև էին կանգնում նաև Իսրայելի ցեղերը։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Իսրայէլի որդիների անունները կը քանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում: Դրանց շուրջը ոսկով կը զարդարես
(Արարատ թարգ․) Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և դրոշմահատի արհեստով ու դրանք կդնես ոսկե խորշերի մեջ:
(Գրաբար) գործ ճարտարութեան ակնագործաց. քանդակ կնքոյ քանդակեսցես զերկոսին ականսն. ըստ անուանց որդւոցն Իսրայէլի: Տպաւորեալս եւ քանդակեալս ոսկւով արասցես զնոսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: