Ա. Լոպուխին
15-16․ Դատաստանի լանջապանակը հմտորեն ասեղնագործված թող լինի՝ եփուդի նման, ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից ու նրբահյուս բեհեզից։ [15] Կպատրաստես այն քառակուսի և երկտակ՝ մեկ թիզ երկարությամբ և մեկ թիզ լայնությամբ կտորից։ (Սինոդական թարգ․)
«Լանջապանակ» անվանումը այս զգեստին տրվել է այն պատճառով, քանի որ այն կրում էին լանջի, այսինքն՝ կրծքավանդակի վրա, իսկ «դատաստանի» անվանումը տրվել է դրանում «ուրիմի» և «թումիմի» առկայության պատճառով է (տե՛ս 30-րդ համարի մեկնությունը)։ Եփուդի միևնույն նյութից պատրաստված լինելով՝ «դատաստանի լանջապանակն» իրենից ներկայացրել է քառակուսի սալիկ՝ մեկ թիզ երկարությամբ և մեկ թիզ լայնությամբ: Լանջապանակը երկմասանի էր և բաղկացած էր բարդ, երկկազմ նյութից։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից»: «Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կը պատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից:
(Արարատ թարգ․) Եվ դատաստանի լանջապանակ կպատրաստես կտավագործի վարպետությամբ: Այն կպատրաստես եփուդի գործվածքի նման՝ ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և նրբահյուս բեհեզից:
(Գրաբար) առ վտաւակաւքն նոցա առաջոյ կողմանէ: Եւ արասցես զտախտակն դատաստանաց գործ նկարակերպ. ըստ ձեւոյ վակասին արասցես զնա. յոսկւոյ, եւ ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ, եւ ի կարմրոյ մանելոյ, եւ ի բեհեզոյ նիւթելոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: