Ելից գրքի մեկնություն 28։39

Ա. Լոպուխին

Եվ շապիկն ու խույրը կպատրաստես նրբահյուս բեհեզից, իսկ գոտին թող նախշազարդ լինի: (Սինոդական թարգ․)[39]
   
   Շապիկը պատրաստվել է բեհեզից (Ելք 28:4, 39:27): Կարելի է կարծել, որ միանման թելերից գործված շապիկի կտորն ունեցել է մանր, քառակուսի նախշեր, որոնց մեջ թելերը անցնում էին տարբեր ուղղություններով՝ վերածվելով յուրահատուկ գործվածքի։ Գոտին պատրաստվել է բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու կարմիր, նախշազարդ կտորներից (Ելք 39:29):
--------------------------------
[39](Էջմիածին թարգ․) Մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն պատուճանը բեհեզից կը պատրաստես: Բեհեզից կը պատրաստես նաեւ ապարօշն ու նախշազարդ գօտին:
(Արարատ թարգ․) Եվ շապիկն ու խույրը կպատրաստես նրբահյուս բեհեզից, իսկ գոտին թող նախշազարդ լինի:
(Գրաբար) Եւ զպճղնաւոր պատմուճանն ի բեհեզոյ: Եւ արասցես ապարաւշս բեհեզեղէնս. եւ կամար` գործ նկարակերպ: