Ա. Լոպուխին
Եվ Ահարոնի սուրբ զգեստներն իրենից հետո պետք է պատկանեն իր որդիներին՝ դրանցով օծվելու և դրանցով քահանայություն անելու համար: (Սինոդական թարգ․)[29]
Ինչպես որ խաղաղության զոհից նվիրաբերվող հատվածներն օգուտ են բերում ոչ միայն Ահարոնին ու նրա որդիներին, այլ նաև ապագա բոլոր քահանայապետներին ու քահանաներին, այնպես էլ այս նկարագրվող հանդերձանքը նախատեսված է ոչ միայն Ահարոնի, այլև նրա բոլոր հաջորդների համար։ Հետևելով նախնիների այս հանդերձանքի օրինակին՝ գալիք քահանաները նաև պետք է օծում ստանան և քահանայության կոչվեն յոթ օրերի ընթացքում:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Ահարոնի սրբազան զգեստները իրենից յետոյ թող պատկանեն իր որդիներին, որպէսզի նրանք օրհնուեն ու օծուեն այդ զգեստները հագած:
(Արարատ թարգ․) Եվ Ահարոնի սուրբ զգեստներն իրենից հետո պետք է պատկանեն իր որդիներին՝ դրանցով օծվելու և դրանցով քահանայություն անելու համար:
(Գրաբար) Եւ պատմուճանն սրբութեան որ է Ահարոնի, եղիցի որդւոց նորա յետ նորա, աւծանել զնոսա նոքաւք, եւ կատարել նոքաւք զձեռս նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: