Ա. Լոպուխին
7-9․ Թող Ահարոնը դրա վրա անուշահոտ խունկ ծխի, ամեն առավոտ ճրագները պատրաստելիս թող խունկ ծխի: [7] Եվ Ահարոնը երեկոյան ճրագները վառելիս թող խունկ ծխի, որ Տիրոջ առաջ մշտնջենապես խնկարկություն լինի ձեր սերունդների մեջ: Նրա վրա օտար խունկ կամ ողջակեզ կամ հացի ընծա չմատուցեք, ոչ էլ նրա վրա հեղելու ընծա կթափեք: (Սինոդական թարգ․)
Խնկարկության խորանի վրա խունկ ծխելու ժամանակը համընկնում է երեկոյան և առավոտյան կատարվող ամենօրյա ողջակեզի մատուցման ժամանակահատվածին (Ելք 29:39, 41), և այն ծխելը նույնպես պարտադիր է հետագա բոլոր ժամանակներում, քանի դեռ գոյություն ունի հինկտակարանյան եկեղեցին, ինչպես նաև ամենօրյա ողջակեզների մատուցման կարգը (Ելք 29:42):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Խնկարկութեան սեղանը կը դնես վկայութեան տապանակի առջեւ գտնուող վարագոյրի դիմաց (վկայութեան վրայ գտնուող քաւութեան դիմաց), ուր ես երեւալու եմ քեզ:
(Արարատ թարգ․) Եվ թող Ահարոնը դրա վրա անուշահոտ խունկ ծխի, ամեն առավոտ ճրագները պատրաստելիս թող խունկ ծխի:
(Գրաբար) Եւ դիցես զնա յանդիման վարագուրին, որ իցէ առաջի տապանակին վկայութեան, ընդդէմ վկայութեանն` որ իցէ առ վկայութեամբքն, որովք երեւեցայց քեզ անդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: