Ելից գրքի մեկնություն 31։18

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904) 

Եվ երբ Աստված վերջացրեց Մովսեսի հետ խոսելը Սինա լեռան վրա, տվեց նրան վկայության երկու տախտակները՝ քարե տախտակները, որոնց վրա գրված էր Աստծո մատով: (Սինոդական թարգ․)[18]
   
   Տասը պատվիրանները, որոնք անմիջապես Աստծո շուրթերով բարձրաձայն արտասանվել էին ամբողջ ժողովրդի համար (Ելք 20:17), այժմ տրվում են գրավոր տեսքով՝ երկու քարե տախտակների վրա՝ գրված տախտակների և՛ առջևի, և ետևի կողմերում (Ելք 32:15): Դատելով այն բանից, որ Մովսեսը տանում էր այդ քարե տախտակները՝ կրելով մեկ ձեռքով (Ելք 32:15), և ապա դրանք դնում է չափսերով ոչ մեծ տապանակի մեջ՝ կարելի է ենթադրել, որ դրանք առանձնապես աչքի չէին ընկնում իրենց մեծ չափսերով: 

--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Երբ Աստուած Սինա լերան վրայ աւարտեց իր խօսքը, Մովսէսին տուեց վկայութեան երկու տախտակները՝ Աստծու մատով գրուած քարէ տախտակները:
(Արարատ թարգ․) Եվ երբ Սինա լեռան վրա վերջացրեց Մովսեսի հետ խոսելը, նրան տվեց վկայության երկու տախտակները, քարեղեն տախտակներ՝ գրված Աստծո մատով:
(Գրաբար) Եւ ետ Մովսիսի` իբրեւ դադարեաց ինքն ի խաւսից իւրոց ի լերինն Սինա, զերկուս տախտակսն վկայութեան, տախտակս քարեղէնս գրեալս մատամբն Աստուծոյ: