Ելից գրքի մեկնություն 33։12

Ա. Լոպուխին

Մովսեսն ասա Տիրոջը. «Ահա Դու ասում ես ինձ. «Դո՛ւրս բեր այս ժողովրդին»,- բայց Դու ինձ չհայտնեցիր, թե ում ես ուղարկելու ինձ հետ: Դու ասացիր ինձ. «Ես քեզ ճանաչում եմ քո անունով, և դու բարեհաճություն ես գտել Իմ առաջ»»: (Սինոդական թարգ․)[12]
   
   Մովսեսին հայտնի էր աստվածային խոստումը, ըստ որի Նա պետք է ուղարկեր Իր հրեշտակին (Ելք 33։2), բայց նա չգիտեր՝ արդյոք նրա վրա կլինի՞ «Տիրոջ անունը», թե՞ ոչ: Այդ իսկ պատճառով անվան մասին հարցը հավասարազոր է հետևյալ հարցադրմանը. «Արդյոք Ինքը Տերը անձա՞մբ կգնա Իսրայելի հետ, թե՞ ժողովրդի առաջնորդությունը կվստահի արարված Հրեշտակին: Այլ կերպ ասած՝ հրեաները կշարունակե՞ն մնալ Աստծո ընտրյալ ժողովուրդը, թե՞ ոչ: Նրանց հետագա ճակատագիրը պետք է հայտնի լիներ Մովսեսին՝ որպես մի առաջնորդի, որն անձամբ Աստծո կողմից էր կոչված այդ պաշտոնին. «Ես քեզ քո անունով գիտեմ» (Ելք 3։4): Իսկ Տերը կարող էր Մովսեսի համար այդ ամենը բացահայտել նրա հանդեպ ունեցած բարեհաճության շնորհիվ. «Դու բարեհաճություն ես գտել Իմ առաջ»:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. «Տա՛ր այս ժողովրդին», բայց դու չես յայտնել, թէ ում ես ուղարկելու ինձ հետ: Դու ինձ ասացիր՝ «Քեզ բոլորից բարձր եմ դասում, դու վայելում ես իմ շնորհը»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա Դու ինձ ասում ես. “Դո՛ւրս բեր այս ժողովրդին”, բայց Դու ինձ չհայտնեցիր, թե ում հետ ես ինձ ուղարկելու: Դու ինձ ասացիր. “Քեզ ճանաչում եմ քո անունով, և նաև դու Իմ առջև շնորհ գտար”:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս ցՏէր. Ահա ասես ցիս. Հան զժողովուրդդ զայդ. եւ դու ոչ ցուցեր ինձ զո՞ առաքիցես ընդ իս: Եւ դու` ցիս ասացեր` թէ ճանաչեմ զքեզ քան զամենեսին, եւ ունիս շնորհս յինէն: