Ելից գրքի մեկնություն 33։17

Ա. Լոպուխին 

Եվ Տերն ասաց Մովսեսին. «Եվ այն, ինչ որ դու ասացիր, Ես կանեմ, քանի որ Իմ առաջ բարեհաճություն գտար, և Ես քեզ ճանաչում եմ քո անունով»: (Սինոդական թարգ․)[17]
   
   Քանի որ Մովսեսը խնդրեց Տիրոջից, որպեսզի Նա գնա ժողովրդի հետ, ուստի Տերն Իսրայելին չի զրկում աստվածընտրյալ լինելու կոչումից, ընդ որում Աստծո խոսքերը, թե՝ «Եվ այն, ինչ որ դու ասացիր, Ես կանեմ», ցույց են տալիս մարգարեի խնդրանքի և ցանկության իրականացումն [Աստծո կողմից]:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Այդ քո ասածն էլ կը կատարեմ, որովհետեւ դու իմ շնորհին ես արժանացել, եւ քեզ աւելի եմ ճանաչում, քան մնացած բոլորին»:
(Արարատ թարգ․)Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ինչ որ ասացիր, դա էլ կանեմ, որովհետև Իմ առաջ շնորհ գտար, և Ես քեզ քո անունով եմ ճանաչում»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Եւ զայդ եւս զքո բան զոր ասացեր` արարից. քանզի գտեր շնորհս առաջի իմ. եւ ճանաչեմ զքեզ քան զամենեսեան: