Ա. Լոպուխին
33-35․ Եվ երբ որ Մովսեսը դադարեց խոսել նրանց հետ, քող գցեց իր դեմքին: [33] Երբ Մովսեսը մտնում էր Տիրոջ մոտ՝ Նրա հետ խոսելու, մինչև դուրս գալը հանում էր քողը, և երբ դուրս էր գալիս, Իսրայելի որդիներին հայտնում էր այն ամենը, ինչ որ պատվիրվել էր իրեն: Եվ Իսրայելի որդիները տեսան, որ Մովսեսի դեմքը փայլում էր, և Մովսեսը նորից քող դրեց իր դեմքին, մինչև որ կմտներ Նրա հետ խոսելու: (Սինոդական թարգ․)
Այդպիսի տրամադրությունը ժողովրդին չէր լքում հաջորդող ողջ ժամանակահատվածում․ «Եվ տեսան Իսրայելի որդիները, որ փայլում էր Մովսեսի դեմքը» (հմմտ․ 34։30), այդ իսկ պատճառով հայտնության փոխանցման պահին Մովսեսը քող էր կրում:
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Երբ Մովսէսը նրանց հաղորդած իր խօսքը վերջացրեց, երեսը ծածկեց քօղով:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը վերջացրեց նրանց հետ խոսելը. նա իր երեսին քող էր դրել:
(Գրաբար) Եւ իբրեւ դադարեաց ի խաւսելոյ անտի ընդ նոսա. արկ պատրուակ զերեսաւք իւրովք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: