Ելից գրքի մեկնություն 35։29

Ա. Լոպուխին

Եվ Իսրայելի որդիներից բոլոր տղամարդիկ և կանայք, որոնք հոժարասիրտ էին զանազան գործերի համար, որոնք Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, սիրահոժար ընծա բերեցին Տիրոջը։ (Սինոդական թարգ․)[29]
   
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 35:20
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Բոլոր տղամարդիկ ու կանայք յօժարակամ գալիս էին կատարելու այն բոլոր գործերը, որ Տէրը պատուիրել էր անել Մովսէսի միջոցով: Իսրայէլացիները նուէրներ էին մատուցում Տիրոջը:
(Արարատ թարգ․) Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուր տղամարդ թե կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամեն տեսակ գործերի համար, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, սիրահոժար ընծաներ բերեցին Տիրոջը։
(Գրաբար) Եւ ամենայն այր եւ կին, որոց յաւժարէին միտք իւրեանց, մտանէին գործել զամենայն գործն` զոր պատուիրեաց Տէր գործել: Եւ ի ձեռն Մովսիսի բերէին որդիքն Իսրայէլի զնուէրսն Տեառն: