Ելից գրքի մեկնություն 37։1

Ա. Լոպուխին

1-9․ Եվ Բեսելիելը տապանակը պատրաստեց սատիմի փայտից. դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, իսկ բարձրությունը՝ մեկուկես կանգուն: [1] Այն ներսից ու դրսից պատեց մաքուր ոսկով և դրա շուրջը ոսկե պսակ պատրաստեց: Դրա ներքին չորս անկյունների համար չորս ոսկե օղակներ ձուլեց՝ երկուսը մի կողմից, երկուսը՝ մյուս կողմից: Եվ սատիմի փայտից ձողեր պատրաստեց ու դրանք ոսկով պատեց: Եվ ձողերը տապանակի կողքերում գտնվող օղակների միջով անցկացրեց, որպեսզի դրանց միջոցով վերցնեն տապանակը: Եվ կափարիչը պատրաստեցին մաքուր ոսկուց. դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, իսկ լայնությունը՝ մեկուկես կանգուն: Եվ կափարիչի երկու ծայրերին ոսկյա կոփածո երկու քերովբեներ պատրաստեց: Մի քերովբեն դրված էր կափարիչի մի ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ կափարիչի մյուս ծայրին. Քերովբեները դուրս էին գալիս կափարիչի երկու ծայրերից: Եվ քերովբեները դեպի վեր էին տարածել իրենց թևերը և իրենց թևերով ծածկում էին կափարիչը: Նրանց երեսները դեմ հանդիման էին, և քերովբեների հայացքը դեպի կափարիչն էր: (Սինոդական թարգ․)

   

   Ուխտի տապանակի պատրաստումը:
   Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 25:10-22

   25-րդ գլխի համեմատությամբ այստեղ միայն հավելվում է, որ Ուխտի տապանակի պատրաստման գործը վստահված էր Վկայության խորանի գլխավոր ճարտարապետ Բեսելիելին: Այստեղ բաց են թողնվում 15-16-րդ և 21-22-րդ համարները, քանի որ դրանց իրականացումը չէր մտնում Բեսելիելի գործառույթների մեջ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Բեսելիէլը տապանակը կառուցեց կարծր փայտից. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա բարձրութիւնը: Այն ներսից ու դրսից պատեց ոսկով,
(Արարատ թարգ․) Եվ Բեսելիելը տապանակը պատրաստեց սատիմի փայտից: Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:
(Գրաբար) Եւ արար Բեսելիէլ զտապանակն յանփուտ փայտից. յերկուց կանգնոց եւ ի կիսոյ զերկայնութիւն նորա. եւ ի կանգնոյ եւ ի կիսոյ զլայնութիւն նորա. եւ ի կանգնոյ եւ ի կիսոյ զբարձրութիւն նորա: Եւ պատեաց զնա ոսկւով սրբով ներքոյ եւ արտաքոյ: