Ելից գրքի մեկնություն 38։8

Ա. Լոպուխին

Եվ ավազանը պատրաստեց պղնձից, դրա պատվանդանը նույնպես պղնձից ձուլեց՝ վկայության խորանի մուտքը զարդարելով զարմանահրաշ պատկերազարդումներով: (Սինոդական թարգ․)[8]
   
   Ավազանի կառուցվածքը: Որպես  30-րդ գլխի 18-րդ  համարի՝ ավազանի կառուցվածքի մասին պատմող հատվածին լրացում,  տվյալ համարը կատարում է մի կարևոր հավելում՝ նկատելով, որ այն պատրաստված էր «կանանց նվիրած հայելիներից» («bemarot гаццобот»), իսկ ըստ Յոթանասնից թարգմանության՝ «ուխտավոր կանանց հայելիներից»: Փիլոնը, Հովսեփիոս Փլավիոսը և հուդայական մյուս բոլոր ավանդությունները «bemarot» ասելով հասկանում են հենց կանացի հայելիները՝ ենթադրելով, որ դրանք մտան ավազանի կազմի մեջ և, առանց իրենց արտաքին տեսքը կորցնելու, ամրացվեցին ավազանի վրա: Փիլոնի խոսքերով՝ ավազանում իրենց ձեռքերը լվացող քահանաներն այդտեղ կախված հայելիների մեջ իրենց արտացոլանքն էին տեսնում: Ինչ վերաբերում է ռուսերեն տարընթերցմանը, ապա առաջացել է շնորհիվ այն բանի, որ «bemarot» բառն ընդհանուր առմամբ նշանակում է «կերպարանք, արտացոլանք», իսկ «гаццобот» արտահայտության արմատը «գեղեցկություն, նրբագեղություն» նշանակությունն ունի: Բայց թե իրենցից ինչ էին ներկայացնում այդ պատկերազարդումները, տեքստը չի բացահայտում նաև հաջորդող խոսքերով. «Վկայության խորանի մուտքը զարդարելով…»: Հնարավոր է, որ դրանք քերովբեների պատկերներ էին:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը վկայութեան խորանի դռան մօտ էին հաւաքուել:
(Արարատ թարգ․) Եվ պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց վկայության խորանի մուտքի մոտ խմբերով հավաքված կանանց հայելիներից՝ արտացոլող պղնձից:
(Գրաբար) Եւ արար զաւազանն պղնձի, եւ զխարիսխս նորա պղնձի, ի հայելեաց կանանց ուխտաւորաց. որք պահեցին պահս առ դրան խորանին վկայութեան, յաւուր յորում եհար զխորանն: