Ա․ Լոպուխին
Եվ Մովսեսը գնաց։ Նա վերադարձավ իր աներոջ՝ Հոթորի մոտ, և ասաց նրան. «Թող գնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ, որ տեսնեմ, թե նրանք դեռևս ո՞ղջ են, ու ապա վերադառնամ»: Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Գնա՛ խաղաղությամբ»: (Սինոդական թարգ․)[18]
Մովսեսն իր Եգիպտոս գնալու իրական պատճառը չի ասում Հոթորին կամ իր խոնարհության, կամ էլ, ինչպես ոմանք են կարծում, իր աներոջ հետ ունեցած ոչ այդքան սերտ հարաբերության պատճառով:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․)Մովսէսը գնաց իր աներոջ՝ Յոթորի մօտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնուող իմ եղբայրների մօտ եւ տեսնեմ, թէ տակաւին կենդանի՞ են»: Յոթորն ասաց Մովսէսին. «Բարի ճանապարհ»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը գնաց: Նա եկավ իր աներոջ՝ Հոթորի մոտ և ասաց նրան. «Թող գնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ, որ տեսնեմ, թե նրանք դեռևս ո՞ղջ են ու վերադառնամ»: Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Գնա՛ խաղաղությամբ»:
(Գրաբար) Գնաց Մովսէս` եւ դարձաւ առ Յոթոր աներ իւր` եւ ասէ ցնա, Դարձայց եւ երթայց առ եղբարս իմ որ յԵգիպտոս, եւ տեսից, թէ տակաւին կենդանի՞ իցեն: Եւ ասէ Յոթոր ցՄովսէս. Ողջ երթ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: