Ելից գրքի մեկնություն 40։1

Ա. Լոպուխին

1-2. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով: [1] Առաջին ամսվա առաջին օրը կկանգնեցնես վկայության խորանը: (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես երևում է սույն գլխի 17-րդ  համարից՝ խորանի կանգնեցումը համընկավ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու երկրորդ  տարվա առաջին ամսվա առաջին օրվա հետ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի` եւ ասէ.