Ա. Լոպուխին
Շմավոնի որդիներն են՝ Համուելը, Համինը, Ահոդը, Հաքինը, Սահառն ու քանանացի կնոջ որդին՝ Սավուղը: Սա Շմավոնի ազգատոհմն է: (Սինոդական թարգ․)[15]
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 6:14
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու Սաւուղը, որը փիւնիկեցի կնոջից էր ծնուել: Սրանք Շմաւոնի որդիների տոհմերն են:
(Արարատ թարգ․) Եվ Շմավոնի որդիներն էին Համուելը, Համին, Ոհադը, Հաքին, Սահառը և քանանացի կնոջ որդին՝ Սավուղը: Սա Շմավոնի ազգատոհմն է:
(Գրաբար)Եւ որդիք Շմաւոնի. Յամուէլ, եւ Յամին, եւ Ահովդ, եւ Յաքին, եւ Սահառ, եւ Սաւուղ որ ի Փիւնիկեցւոյ անտի էր: Այս ցեղք են որդւոցն Շմաւոնի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: