Եսայու մարգարեության մեկնություն 1։3

Ա. Լոպուխին

Եզն իր Տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսյրայելը Ինձ չճանաչեց, և Իմ ժողովուրդն իմացություն չունի»: (Սինոդական թարգ․) [3]
   
   Կենդանիները՝ նույնիսկ ամենից անբանները (եզն ու էշը), երախտագիտություն են զգում իրենց տիրոջ հանդեպ, որը կերակրում է նրանց, մինչդեռ Իսրայելը Տիրոջը վերաբերվում է, ինչպես օտար ու անծանոթ մեկի:

   Այս կերպ մարգարեն Իսրայելի՝ հետագայում նկարագրվող բոլոր դժբախտությունների առաջնային պատճառ է համարում Բարձրյալի հանդեպ նրա անհավատարմությունը 1:

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եզն իր տիրոջն է ճանաչում, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացաւ:
(Արարատ թարգ․) Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ճանաչողություն չունի, և իմ ժողովուրդը իմացություն չունի»։
(Գրաբար) Ծանեաւ եզն զստացիչ իւր, եւ էշ զմսուր տեառն իւրոյ. եւ Իսրայէլ զիս ոչ ծանեաւ, եւ ժողովուրդ իմ զիս ի միտ ոչ առ: