Եսայու մարգարեության մեկնություն 1։5

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ինչո՞ւ էք անօրէնութիւնների վրայ նոր վէրքեր աւելացնում: Ամէն գլուխ ցաւի մէջ է, ամէն սիրտ՝ տրտմութեան:
   
   Հարց. Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության.
   Ինչո՞ւ էք անօրէնութիւնների վրայ նոր վէրքեր աւելացնում: Ամէն գլուխ ցաւի մէջ է, ամէն սիրտ՝ տրտմութեան:
  Պատասխան. Գլուխը Երուսաղեմի և թագավորի համար է ասում:
   

Ա. Լոպուխին

5-6․ Ինչո՞ւ եք դեռևս ծեծվում՝ շարունակելով ձեր համառությունը։ Ամբողջ գլուխը ցավի մեջ է, ամբողջ սիրտը՝ նվաղած։ [5] Ոտքի ներբանից մինչև գլուխ առողջ տեղ չկա նրա վրա. կապտուկներ, վերքեր, թարախալի խոցեր, որ չեն մաքրվում, չեն վիրակապվում, չեն մեղմացվում ձեթով:
(Սինոդական թարգ․)
   
   Իսրայելի հասարակությունը մարգարեին ներկայանում է մի հիվանդ մարմնի կերպարանքով: Այդ մարմնի գլուխը (այսինքն՝ ղեկավարությունը) վերքերի մեջ է, սիրտը (այսինքն՝ քահանայությունը և ղևտացիները) չեն զգում մարմնի հիվանդությունները, այլ նվաղած են: Եվ վերջապես, ամբողջ պետական մարմնում ոչ մի առողջ տեղ չի մնացել: Այդ թարախալի խոցերն այնպիսին են, որ դրանք անգամ անհնար է մաքրել (ավելի ճիշտ՝ դրանց միջից մաքրել թարախակալումները), վերքերն անկարելի է վիրակապել, հետքերը (այսինքն՝ վնասվածքները, արնահոսող վերքերը) չի կարելի օծել, փափկացնել յուղով, որը սովորաբար կիրառվում է վնասվածքների և վերքերի բուժման համար: Այդ ամենը փոխաբերություններ են, որոնք ցույց են տալիս Հուդայի թագավորության ծայրահեղ ծանր վիճակն Աքազի օրոք 2։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ինչո՞ւ էք անօրէնութիւնների վրայ նոր վէրքեր աւելացնում: Ամէն գլուխ ցաւի մէջ է, ամէն սիրտ՝ տրտմութեան:
(Արարատ թարգ․) Ինչո՞ւ եք դեռևս պատժվում՝ ապստամբությունը շարունակելով։ Ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած։
(Գրաբար) զի՞ եւս յաւելուք վէրս յանաւրէնութիւնս: Ամենայն գլուխ ի ցաւս, եւ ամենայն սիրտ ի տրտմութիւն: