Ա. Լոպուխին
10-11․ Քանի որ իմ ձեռքը տիրեց կուռքերի թագավորություններին, որոնցում կուռքերն ավելի շատ են քան, Երուսաղեմում և Սամարիայում։ [10] Ապա մի՞թե Երուսաղեմի և նրա արձանների հետ նույնը չեմ անի, ինչ որ արեցի Սամարիայի և նրա կուռքերի հետ։ (Սինոդական թարգ․)
Ըստ հնագույն հավատալիքների՝ կուռքերից էր կախված թագավորության բարեկեցությունն ու հզորությունը։ Որ պետության կուռքերն ու աստվածները որ ավելի ուժեղ էին, այդ պետությունն էլ պետք է հաղթեր պատերազմում։ Այդ իսկ պատճառով էլ ասորեստանցիների թագավորը ցանկանում է նախևառաջ գրավել կուռքերին, որոնք, ըստ նրա ենթադրության, գոյություն ունեին նաև Երուսաղեմում։ Գրավելով հրեական կուռքերը՝ ասորեստանցիների արքան այդպիսով իսկ իր վերահսկողության ներքո կպահեր նաև հրեա ժողովրդին։
Սակայն Եսային այստեղ ո՞ր թագավորին ի նկատի ունի։ Այս թագավորի խոսքի ձևը (8-11-րդ համարներ) շատ նման է գրություններից մեկում առկա պարծենկոտ եղանակին։ Վերոնշյալ գրությամբ Թիգլաթպալասարը հաստատում է, որ նա խլել է Փղշտացիների (Պաղեստինի) կողմից երկրպագության առարկա եղող աստվածներին այնպիսի՜ մեծ քանակությամբ, որքան որ թռչնորսները թռչուն են որսում (հմմտ․ Ովես․ 8։5, 10։5)։ Բացի դրանից, 10։10-ում ենթադրվում է, որ Երուսաղեմի կողքին գոյություն ունի նաև Սամարիան, ինչից էլ հետևում է, որ Եսային, ինչպես երևում է, քաղաքի վերջնական կործանման մասին չի խոսում (11-րդ համար), որը պետք է ուղեկցվեր իսրայելացիների՝ Ասորեստանում վերաբնակեցմամբ, այլ խոսքն այստեղ Թիգլաթպալասարի կողմից 734 թվականին Երուսաղեմի գրավման մասին է գեթ։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ինչպէս որ դրանք իմ ձեռքով գրաւեցի, այնպէս էլ պիտի նուաճեմ բոլոր իշխանութիւնները»: Ողբացէ՛ք, ո՛վ կուռքեր, որ Երուսաղէմում եւ Սամարիայում էք,
(Արարատ թարգ․) Ինչպես իմ ձեռքը հասավ չաստվածների թագավորություններին, որոնց քանդակած կուռքերն ավելին էին, քան Երուսաղեմում և Սամարիայում եղածները,
(Գրաբար) որպէս զնոսայն առի ձեռամբ իմով, նոյնպէս առից եւ զամենայն իշխանութիւնս: Ողբացէք դրաւշեալք որ յԵրուսաղէմ եւ ի Սամարիա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: