Ա. Լոպուխին
Եվ իմ ձեռքը զավթեց ժողովուրդների հարստությունները, ինչպես մի բույն կզավթեր, և ինչպես վերցնում են բույնի մեջ եղող ձվերը, այդպես էլ ես վերցրի ամբողջ երկիրը, և ոչ ոք չշարժեց իր թևը, չբացեց իր բերանը և չբացականչեց»։ (Սինոդական թարգ․) [14]
«Ոչ ոք չշարժեց իր թևը»․ այս խոսքերով մատնանշվում է այն խուճապը, որը պատում էր բոլորին, երբ ներխուժում էին ասորական հորդաները։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) իմ բազկով կը յարձակուեմ բոլոր երկրների վրայ՝ ինչպէս հաւաբնի վրայ, եւ բոլորին կը վերցնեմ՝ ինչպէս մնացած ձուեր. ոչ ոք իմ ձեռքից չի փրկուի, ոչ ոք ինձ չի ընդդիմանայ, բերանը չի բացի եւ ծպտուն չի հանի»:
(Արարատ թարգ․) Իմ ձեռքը հասավ ժողովուրդների ունեցվածքին, ինչպես մի բնի, և բնում թողնված ձվերի նման ես հավաքեցի ամբողջ երկիրը։ Ոչ ոք չեղավ, որ թևը շարժեր կամ կտուցը բացեր և կամ ճվճվար»։
(Գրաբար) հասից ի վերայ ամենայն տիեզերաց ձեռամբ իմով իբրեւ ի վերայ բունոյ, եւ բարձից իբրեւ զձուս մնացեալս. եւ ոչ ոք իցէ որ ապրիցէ յինէն, եւ ոչ որ ընդդէմ դառնայցէ ինձ ¡, եւ բանայցէ զբերան իւր` եւ ճիկ հանիցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: