Եսայու մարգարեության մեկնություն 10։16

Ա. Լոպուխին

Դրա համար Տերը՝ Զորությունների Տերը, նրա պարարտ մարդկանց վրա նիհարություն պիտի ուղարկի, և նրա հայտնիների միջև կրակ պիտի վառվի բոցավառ կրակի նման։ (Սինոդական թարգ․) [16]
   
   «Պարարտ մարդիկ»․ ակնհայտ է, որ այս բառի հոմանիշը հաջորդիվ հնչող արտահայտությունն է՝ «հայտնիներ»։ Այստեղ նախևառաջ ի նկատի են առնվում ասորական հզորագույն զինվորները, իսկ ապա նաև՝ բոլոր հայտնի և հարուստ ասորեստանցիները, որոնց ուժը կոչնչացվի՝ նրանք կնիհարեն։

   «Նիհարությունը» և «կրակ» բառերը նույնպես հոմանիշներ են, որ մատնանշում են այն զանազան աղետները, որոնք, ըստ Աստծո դատաստանի, պիտի թափվեն ասորեստանցիների վրա։

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Զօրութիւնների Տէրը քո պատուի վրայ անարգանք է ուղարկելու, եւ քո փառքի վրայ բոցավառ հուրն է բորբոքուելու:
(Արարատ թարգ․) Դրա համար Տերը՝ Զորությունների Տերը, նրա պարարտ մարդկանց վրա նիհարություն պիտի ուղարկի, և նրա փառքի տակ կրակ պիտի վառվի բոցավառ հրդեհի նման։
(Գրաբար) Այլ առաքեսցէ Տէր զաւրութեանց ի պատիւ քո անարգանս, եւ ի փառս քո հուր վառեալ բորբոքեսցի: